Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությանը եւ 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ են նվաճել:
Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով Հունգար ոճում:
Հատկանշական է, որ սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ 22 տարվա ընթացքում:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների սեփականաշնորհման համար։
Գասպար Պետրոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմին, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Պետական գույքի կառավարման կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումին կից ներկայացվում են իրավասու մարմինների կողմից տրված` անձի՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը եւ զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի՝ 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանքներ:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ պարբերականությամբ է ներկայացվում գիտական աստիճանի համար հատկացվող ֆինանսավորման հայտը:
Լենա Գյուլբենկյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչեւ 20-ը կոմիտեի orgs.scs.am առցանց համակարգ մուտք են անում յուրաքանչյուր ամսվա համար ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալները եւ դրանց հիման վրա ձեւավորված եռամսյակային հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչեւ 30-ը ներկայացնում են կոմիտե: Թեմաներ իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչեւ 30-ը կոմիտե են ներկայացնում hաշվետվություն՝ թղթային տարբերակով: Տարվա վերջին եռամսյակի առցանց hաշվետվությունը ներկայացվում է մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ը, իսկ թղթայինը՝ մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը:
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվետու եռամսյակի հաշվետվությունը չներկայացնելու դեպքում հաշվի է առնվում նախորդ ներկայացված տեղեկատվությունը՝ անկախ չներկայացման պատճառներից: