ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կենտրոնը՝ գրքասերների սիրելի վայր. ովքեր էին ներկա միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի սրտում` «Սոհո Սենթըր»-ում համանուն ընկերության կողմից՝ որպես սոցիալական պատասխանատվության բացառիկ դրսևորում տեղի ունեցավ «Գրքերի աշխարհ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանի խոսքով, ում հետ համագործակցությամբ էլ իրականացվել է նախագիծը, «Գրքերի աշխարհ»-ը  հավակնում է դառնալ երևանցիների ամենասիրելի մշակութային միջավայրերից մեկը՝ պարբերական միջոցառումներով, շնորհանդեսներով, գրական-մշակութային քննարկումներով:

Բացման միջոցառմանը ներկա էին հյուրեր ամենատարբեր որոլտներից, որոնց մեկ միջավայրում հավաքել էր սերն ու հետաքրքրվածությունը գրքի ու գրականության նկատմամբ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով գրական միջավայրի հետ կապող նման վայրերի ստեղծումը իր յուրահատուկ մագնիսական ազդեցությունն է ունենալու ընթերցասերներին դեպի գիրքը ձգելու:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Մարիամ Ղազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս