ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից։ Այսպիսի դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը հիանալի հասկանում է ամեն ինչ և ճիշտ հետևություններ կանի, որոնք կբավարարեն Հայաստանի երկարաժամկետ անվտանգության շահերը»,- ասել է նա։

Նա այդպիսի տեսակետ է հայտնել հայ-ամերիկյան զորավարժությունների հայտնի դառնալուց հետո։




Լրահոս