Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, անցկացվել է խորհրդակցություն։
Մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը, ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` թեժ գծի կատարելագործմանը վերաբերելի հարցեր։
Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը:
Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։