Շրջանառվող լուրերի համաձայն` առաջիկայում
լուրջ փոփոխություններ են սպասվում ուժային ոլորտում: Մասնավորապես,
ըստ
այդ
լուրերի, ԱԱԾ
տնօրեն Գորիկ Հակոբյանը հրաժեշտ է
տալու իր
պաշտոնին, իսկ
նրա
փոխարեն նշանակվելու է
տեղակալը` Արզուման Հարությունյանը: Իսկ պարոն Հակոբյանն առաջիկայում նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: ԱԱԽՔ
Արթուր Բաղդասարյանն էլ առաջիկայում նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազ: Սակայն
դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հերքեց Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ
նրա`
գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանալու է 2013թ.,
իսկ
մինչ
այդ
Հովսեփյանը հրաժարական տալու մտադրություն չունի:
Ժողովուրդ. Արթուր Բաղդասարյանը կնշանակվի գլխավոր դատախազ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ