ՖՈՏՈ. Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ինչ են պահանջում տնտեսվարողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարության դիմաց մի խումբ տնտեսվարողներ ակցիա են իրականացնում:

Տնտեսվարողները պահանջում են ՊԵԿ-ին՝ արգելել Wildberries եւ Azon առցանց խանութներին Հայաստանում էժան պատվիրված ապրանքների վաճառքը, ինչպես ակցիա իրականացնող տնտեսվարողներն են պնդում՝ դա մեծ վնասում է իրենց առեւտրին, շատ դեպքերում ստիպված են լինում անգամ փակել իրենց առեւտրային բիզնեսը:

Հիշեցնենք, որ երեկ խնդրին արձագանքել էր Wildberries-ը՝ պարզաբանելով, թե արդեն շտկել են տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների կատալոգի մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս