ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չնախատեսված կանգառ Արթիկում․ ինչպես են դիմավորել Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթիկում ունեցել է չնախատեսված կանգառ, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր Սպանդարյան փողոցը: Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ:

Այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Հաջորդիվ ծանոթացել է Հոռոմ – Արթիկ – Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 94 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս