Հարկ չի՞ դառնա. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Ազգային ժողովի Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, թե նման տեղեկություն չունի, որ պարտադիր կուտակային վճարը կարող է հարկի կարգավիճակ ստանալ, եւ հավելել, որ նման բան չի կարող լինել:

«Սիվիլնեթը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ֆիննախում օրենսդրական նախագիծ է մշակվում, որով աշխատողներից պարտադիր գանձվող 5 տոկոս վճարը հարկի կարգավիճակ է ստանալու: «Հարկի ձեւով չի կարող լինել, քանի որ դա կփոխի կուտակայինի բոլոր սկզբունքները: Եթե դա հարկ է դառնում, ուրեմն դա քաղաքացու սեփականությունը չի կարող լինել: Այստեղ ամբողջ իմաստն այն է, որ այդ գումարը դառնում է քաղաքացու սեփականությունը ընդմիշտ, վճարման օրվանից, եւ նա կարող է օգտագործել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո: Սա է ամբողջ հոգեբանությունը: Ասում են` փողը քոնն է, եւ պետությունն էլ ավելացնում է նույնքան: Այսինքն, կփոխվի ամբողջ հոգեբանությունը: Դուք նոր երեւույթի մասին եք խոսում»,- ասել է Հակոբ Հակոբյանը: Իսկ եթե պարզվի, որ այդպես է լինելո՞ւ, մեր թղթակցի հարցին Հակոբյանը պատասխանել է. «Եթե պարզվի, որ այդպես է, ես կասեմ, որ սխալ է, որ այդպես է: Եթե պարզվի»:




Լրահոս