Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը Մոսկվայում անհանգստությամբ են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում անդրադարձել  է հայ-ամերիկյան զորավարժություններին։ Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով։

Նա հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները պետք է հետևեն իրենց դաշնակիցների հետ զորավարժությունների պրակտիկային։  «Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային»,- ասել է նա՝։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:




Լրահոս