168 ժամ. Կաթողիկոսն իր ծնունդը նշել է “”Ֆլորենցիա”” ռեստորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“”168 ժամ””-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շաբաթ օրը երեկոյան բավական շքեղ միջավայրում անցկացրել է իր ծննդյան օրվան նվիրված արդեն աշխարհիկ տոնակատարությունը:  “”Ծննդյան պաշտոնական արարողությունն Էջմիածնում նշելուց հետո նա Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ կազմակերպել է նաև աշխարհիկ կերուխում””:  Թերթի տեղեկություններով` Գարեգին Բ-ն իր ծննդյան արարողությունը նշել է վերջերս մոդայիկ դարձած՝ Հրազդանի կիրճում գտնվող “”Ֆլորենցիա”” ռեստորանային համալիրում, որը պատկանում է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին:  «Կաթողիկոսի ծնունդին մասնակցել է Հայաստանի գրեթե ողջ քաղաքական և գործարար վերնախավը””,- հավելում է թերթը:




Լրահոս