Խաղաղությունն անհնար կլինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար․ ԱՄՆ կոնգրեսական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին։

«Բլինքենն իրավացիորեն կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս խոսքերին պետք է հետևեն իմաստալից գործողություններ, հատկապես այն պարագայում, երբ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ»,- նշել է կոնգրեսականը:

«Կովկասում խաղաղությունն անհնար կլինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»,- գրել է Փալոնը:




Լրահոս