«Դանակը ձեռս ֆռում եմ, մի հատ հակա բան, կմտցնեմ վիզդ». հայրական տան վաճառքն ու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարիամ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա, իր հայրական տան վաճառքի հետ կապված գումարային հարցի շուրջ գտնվելով լարված հարաբերությունների մեջ իր հանգուցյալ հոր երկրորդ կնոջ` Արմինե Վարդանյանի հետ, վերջինիս վերաբերյալ տարածել է վարկաբեկող տեղեկությունենր, որից հետո Արմինե Վարդանյանը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին:

Դրանից հետո` 2023 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, Մարիամ Գալստյանը մերձավոր ազգական հանդիսացող Արմինե Վարդանյանին «Տելեգրամ» հավելվածի միջոցով ուղարկել է դանակը ձեռքին լուսանկար, այնուհետև սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրություններ և սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում` այդ կերպ տվել սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալիքներ` ասելով. «այ էս դանակը ձեռս ֆռում եմ, մի հատ հակա բան ինձ արեցիր կոխում եմ վիզդ էսի», «պտի նավթը լցնեմ ավտոյիդ վրա սպիչկա տամ՝ հայաթում պաժառ ընկնի ավտոդ», որոնք Արմինե Վարդանյանն ընդունել է իրական` բավարար հիմքեր ունենալով վախենալու դրանց իրականացումից:

Այնուհետև Մարիամ Գալստյանը նույն հավելվածի միջոցով Արմինե Վարդանյանին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրություններ` ուղղված վերջինիս երեխաներին, իր մերձավոր ազգականներ հանդիսացող` 25.01.2008թ.-ին ծնված Քնարիկ Գալստյանին և 18.04.2009 թվականին ծնված Մովսես Գալստյանին` ասելով. «տղուդ դիակը կփռեմ դուրսը, կգամ կասեմ ան հեսա վեկալ տղուդ դիակը», «դե դու կտենաս ես քո աղջկա դիակը փռելու եմ ինձ չի հետաքրքրում արդեն»` այդ կերպ նպատակ ունենալով վախեցնել և սեփական անվտանգության համար անհանգստության զգացում առաջացնել նրանց մոտ:

Քնարիկ և Մովսես Գալստյանները, լսելով նշված սպառնալիքներն ու բավարար հիմքեր ունենալով վախենալու դրանց իրականացումից, դրանք ընդունել են իրական և գտնվելով վախի ազդեցության տակ` մի քանի օր շարունակ դպրոց չեն հաճախել:

Քնար Մանուկյան




Լրահոս