Բացահայտվել է նախկինում կատարված գողության 2 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության ՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, բնակարանային գողության, դրամանենգության, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խոշտանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և անձին տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և այլ հանցագործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 




Լրահոս