Ի՜նչ հեշտ ենք մոռանում. Նազենի Հովհաննիսյանը` առեւանգված երիտասարդների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով, որոնցում արտահայտում է իր ցավն ու անհանգստությունը Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի կյանքում ի հայտ եկած վերջին տարիների դժվարությունների մասին:

Հովհանիսյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրում է. «Օգոստոսի 28-ին առևանգված արցախցի երիտասարդներին այսօ՞ր էին արտաքսելու Ադրբեջանից…Ի՜նչ հեշտ են մոռանում, բայց…»:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան եկող երեք երիտասարդներին՝ ֆուտբոլիստներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին, Լևոն Գրիգորյանին, որոնք ի թիվս այլ քաղաքացիների, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան` ուսումը շարունակելու, սակայն օգոստոսի 28-ի առավոտյան առևանգվել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված ադրբեջանական անցակետից, Ադրբեջանը մեղադրում է նրանց «պետական դրոշի նկատմամբ» վիրավորական գործողությունների մեջ։ Այս մասին հայտարարություն էր տարածել Ադրբեջանի դատախազությունը։

Ադրբեջանի դատախազությունը նշում է, որ երկու հոդվածներով հարուցվել էին քրեական գործեր՝ «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից» և «Ադրբեջանի պետական դրոշի կամ պետական զինանշանի նկատմամբ անարգանք»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ երիտասարդների նկատմամբ «կիրառվել էր 10 օրով վարչական ձերբակալություն», որի ավարտից հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

Մարիամ Ղազարյան




Լրահոս