Անապահով ընտանիքներին մատչելի բնակարան ձեռք բերելու ծրագրի պատրվակով քաղաքացուց գումար են հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խարդախություն, այն է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է խոշոր չափերով գումար:

Այսպես՝ Գարիկ Գառնիկի Ղուկասյանը 2021 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, Անի Էլոյանի վստահությունը չարաշահելու եղանակով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հովանավորվող՝ անապահով ընտանիքներին մատչելի բնակարան ձեռք բերելու ծրագրին Ա. Էլոյանին շահառու դարձնելու և բնակարանի ձեռքբերման համար կանխավճար տալու պատրվակով վերջինից պահանջել և մաս-մաս ստացել է 1.950.000 ՀՀ դրամ և 300 ԱՄՆ դոլար գումար:

Քնար Մանուկյան




Լրահոս