Քարինջ-Մարց ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քարինջ-Մարց ավոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվելով հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ․ Խ․-ին և մոտ 40 մ պատգարակելով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Լրահոս