Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում:
ArmLur.am-ին ահազանգում են համալսարանից, որ շուրջ 15 դասախոսի նոր ուսումնական տարում դասաժամ չեն տրամադրել: Ինչպես համալսարանից են պնդում, պատճառն ակնհայտ է՝ այդ դասախոսները ընդդիմադիր հայացքներ ունեն, ինչպես նաև դեմ են նորաշանակ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին:
ArmLur.am_ի հետ զրույցում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը պատմեց, որ լինելով բուհի պրոռեկտոր, միակ վարչական աշխատողն է, որ չունի դասաժամեր:
Դավիթ Գյուրջինյանն էլ կրճատել է մի խումբ դասախոսների դասաժամերը, փոխարենը ժամեր է տրամադրել իր «սրտի» դասախոսներին, որոնք գիտական աստիճան չունեն:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Դավիթ Գյուրջինյանի հետ, սակայն նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:
Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան