ՊԵԿ-ն ընդդեմ Մաքսային միությա՞ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊԸ»-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Դեռեւս 2010 թ. Վերահսկիչ պալատի կողմից սկանդալային բացահայտումներով հայտնի դարձած այս ընկերությունը հիմա էլ հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ուշագրավ բացահայտումներ էր արել ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման հետ կապված: Ըստ այդմ պարզվել էր, որ 2007թ.-ին, երբ ընկերությունը գնել էր ոսկու հանքերը, նույնիսկ 100 դրամ հարկ չէր վճարել ՀՀ-ին՝ պատճառաբանելով, թե վնասով է աշխատել: Բայց չնայած «կրած վնասներին», նա շարունակել է շահագործել հանքավայրերը:

Ըստ ՎՊ նախագահի՝ ընկերությունը 2008թ. հունվարի 1-ից մինչեւ 2010թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648 հազար տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: Ֆաբրիկայում վերամշակվել է 656 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը կազմել է 2026 կգ, կորզվել է 1214 կգ ոսկի՝ 59.89%, որը շուրջ 22.6% ցածր է նախագծով նախատեսված 82.5% ցուցանիշից (պետք է կորզվեր 1672 կգ), այսինքն` շուրջ 458 կգ-ով պակաս է կորզվել կամ գոնե այդքան պակաս են «ցույց տվել»:

Ավելին՝ ընկերությունում չէին պահպանվել հանքաքարի վերամշակման գործընթացում կատարված նմուշարկման արդյունքում ստացված նմուշների կրկնօրինակները, ինչը նախատեսված է օրենքով:

Ընկերությունը պետական բյուջե չէր վճարել 24 մլն դրամ կոնցեսիոն վճար: Չէր վճարել նաեւ 2009թ. ոսկու մարված պաշարի համար լրացուցիչ բնօգտագործման մոտ 113 մլն դրամ գումարը: 2010թ. առաջին եռամսյակի համար չվճարված լրացուցիչ բնօգտագործման գումարը կազմել է մոտ 50 մլն դրամ: ՎՊ-ն նաեւ պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի հանքավայրը շուրջ երկու տարի շահագործել է առանց Բնապահպանության նախարարության լիցենզիայի:

Ստեղծված իրավիճակը ենթադրել է տալիս, որ ընկերությունը նման կարգի ապօրինություն չէր կարող կատարել առանց «տանիքի»:

Ինչեւէ, եթե 2010թ. ընկերությունը խուսափել է հարկ վճարել, ապա բոլորովին վերջերս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն տուգանքի է ենթարկվել:

Մանրամասն`  «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս