Մաշտոցի պողոտայում ծեծկռտուք է եղել․ պատանուն տեղափոխել են բուժհաստատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել է ահազանգ, որ մի դպրոցի բակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո շտապօգնության խումբը «պոլիտրավմա» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2007 թ. ծնված մի տղայի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժածը Մաշտոցի պողոտայում վիճաբանել է իր մի հասակակցի և նրա ընկերների հետ, որոնք էլ հարվածներ են հասցրել տղայի մարմնին և դիմել փախուստի:

Ժամը 18.30-ին, բաժնի ծառայողների հետագա միջոցառման արդյունքում, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, Մոսկովյան փողոցում վիճաբանողները ձերբակալվել և տեղափոխվել են բաժին:

Նրանցից մեկի` 17-ամյա պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պատյանով դանակ:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:




Լրահոս