ՌԴ-ն մտադիր է վերանայել երկիր սահմանափակումները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ միգրացիոն ծառայությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՌԴ իշխանությունները մտադիր են վերանայել օտարերկրյա քաղաքացիների համար ՌԴ մուտք ու ելքի ժամկետային սահմանափակումները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ ՌԴ-ում օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում 90 օր մնալ: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ֆեդերալ միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Մ. Նիկոլաեւսկայան տեղեկացրել է, որ արդեն ՌԴ պետդումա է ներկայացվել միգրացիոն խնդիրների վերաբերյալ օրենսդրական առաջարկների փաթեթ, որոնցով ցանկանում են դյուրացնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քննարկման ու որոշման կարգը: Բացի այդ, նոր նախագծերով ցանկանում են ղեկավարել ու պարզեցնել նաեւ աշխատանքի նպատակով միգրանտների մուտքուելքի կանոնները:

Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս