Արդեն մի քանի օր է, ինչ «Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Հայ տնտեսվարողների պահանջը հետևյալն է ՝ Հայաստանում արգելել Wildberiies և Azon առցանց խանութներից էժան պատվիրված ապրանքների վաճառքը։
ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսվարող Արման Թովմասյանը նշեց, որ ոչ մի կերպ չենք կարող համագործակցել Wildberiies-ի հետ, քանի որ դրա համար մենք հարկեր և տուրքեր ենք մուծելու և երբ մեր շուկան ամբողջովին ոչնչանա, նոր Wildberiies-ը այն նույն կոշիկը, որը վաճառում էր 4000, կվաճառի 12․000։
Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Օֆելյա Հովհաննիսյան