Երևանցիների քանի տոկոսն է մասնակցելու ընտրություններին․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Գելափ»-ը շարունակում է նոր հարցումներ իրականացնել:
«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց հարցման արդյունքները, որն իրականացվել է սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում:

«Մասնակցելո՞ւ եք արդյոք Երևանի ավագանու ընտրություններին» հարցին. այս հարցին քաղաքացիների 55.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է։

Նույն հարցին քաղաքացիների 14.5 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ այո , 7.8 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, միանշանակ ոչ՝ 19.3 տոկոսը, իսկ 3.3 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել:




Լրահոս