
Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային ասուլիսին մասնակցել է Էդուարդ Սպերցյանը։
«Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար։ Մենք հիմա երկրորդ հորիզոնականում ենք ու մրցաշարային տեսանկյունից խաղը նույնպես մեզ համար կարևոր է։ Վերջում կտեսնենք, թե ուր ենք մենք հասել։ Մեզ մնացել է 5 խաղ և ամեն խաղ եզրափակիչի նման է։ Սպասենք խմբային փուլի վերջին ու կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Ընդհանրապես ֆուտբոլիստները սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաներով, բայց կարծում եմ, որ մեզ վրա չեն ազդի վաղվա լեփ-լեցուն տրիբունաները, քանի որ մենք ունենք մեր պլանը»,-ասել է Սպերցյանը։