
“”Մենք արյունոտված մարդիկ չենք””,- շաբաթ օրը ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներկայությամբ գյումրեցիներին ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նա գյումրեցիներին տեղեկացրել է նաեւ, որ իրենց մեջ չկան խուժաններ ու գողեր, եւ որ “”շիտակ, բաց ճակատ մտնում են եկեղեցի` մոմ վառելու””: Հանդիպման վերջում ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղացիներին վստահեցրել է, որ շարունակելու են չարչարվել Հայաստանի զարգացման ու հզորացման համար: “”Այսօր մարդիկ անվճար ծննդաբերում են, հիշեք` ո՞վ արեց դա””,- գյումրեցիների հիշողությանն է ապավինել ԱԽ քարտուղարը: