Ամերիկացի հեռուստաաստղ, մոդել և ձեռնարկատեր Քորթնի Քարդաշյանը նշել է շտապ հոսպիտալացման պատճառը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
44-ամյա հայտնին ասել է, որ հիվանդանոց է ընդունվել հղիության վերջին եռամսյակում, քանի որ իր չծնված երեխան վիրահատության կարիք է ունեցել:
«Ես հավերժ երախտապարտ կլինեմ իմ հրաշալի բժիշկներին երեխայիս կյանքը փրկելու համար։ Ես հավերժ երախտապարտ եմ ամուսնուս, ով շրջագայությունից շտապեց ինձ մոտ՝ հիվանդանոցում ինձ հետ լինելու և հետո ինձ խնամելու համար»,- գրել է Քարդաշյանը, ով սպասում է չորրորդ երեխային:
Հեռուստաաստղը հավելել է, որ շատ է վախենում չծնված երեխայի կյանքի ու առողջության համար։ Չնայած մտահոգություններին, վիրահատությունը, նրա խոսքով, բարեհաջող է ավարտվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քորթնի Քարդաշյանը անհայտ պատճառով շտապ հոսպիտալացվել է։ Նրա ամուսինը՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերը, ընդհատել էր իր շրջագայությունը Եվրոպայում և վերադարձել Միացյալ Նահանգներ։