Ինտերպոլն ընդունել է Ուկրաինայի իշխանությունների խնդրանքը Յանուկովիչին ձերբակալելու մասին. հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, կազմակերպության ստացած դիմումը համապատասխանում է միջազգային նորմերին. ուստի՝ Ինտերպոլի մասնակից բոլոր երկրներն անհապաղ կտեղեկացվեն որոնման մասին: Ռուսաստանը, որի տարածում գտնվում է Յանուկովիչը, նույնպես Ինտերպոլի անդամ է, սակայն կազմակերպության օրենսդրության համաձայն՝ այն չի կարող որևէ երկրի ստիպել կատարել իր սահմանած պահանջները:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին հետապնդում էր սկսվել Յանուկովիչի նկատմամբ. նրան մեղադրում էին մարդկանց կանխամտածված սպանության համար: Դրանից առաջ Ուկրաինայի խորհրդարանը դիմել էր Միջազգային քրեական դատարան՝ խնդրանքով՝ պատասխանատվության ենթարկել Յանուկովիչին, սակայն դատարանը պատասխանել էր, որ Ուկրաինան չի կարող դիմել իրենց՝ նախկին նախագահներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով. պատճառն այն է, որ Հաագայի դատարանը զբաղվում է առանձին մարդկանց հետ կապ ունեցող իրավիճակների քննությամբ, ոչ թե գործողությունների: