Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00-ը Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Երթևեկությունը կդադարեցվի Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր–Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով:

Ճանապարհային դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:




Լրահոս