ՖՈՏՈ․ Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին):

Մասնավորապես՝
– արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,
– բացակայել է արհեստական օդափոխության համակարգը․
– արտադրական շինության հատակը և պատերը գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչի արդյունքում պատշաճ չեն լվացվել և ախտահանվել,
– արտադրողը չի իրականացրել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
– սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:




Լրահոս