ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ցուցմունք է տվել տրանսգենդեր անձին կյանքից զրկած տղամարդը. ինչպես է տեղի ունեցել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել տրանսգենդեր անձին կյանքից զրկելու գործով, մասնավորապես մեզ հայտնի է դարձել, թե Քննչական կոմիտեում ինչ ցուցմունք է տվել 28-ամյա տրանսգենդեր անձին կյանքից զրկելու գործով կալանավորված Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքն է կյանքից զրկել  28-ամյա տրանսգենդերին եւ մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:

Ըստ երիտասարդ տղայի՝ 20-ամյա տրանսգենդերն իրեն պարտք է եղել 400 հազար դրամ ու պարտքը վերցնելու համար գնացել է նրա տուն: Վերջինս դուռը բացել է ու դանակով փորձել է հարվածել իրեն, ինքն էլ տրանսգենդեր անձի ձեռքից վերցրել է դանակը ու մի քանի հարված հասցրել նրան: Քննիչի այն հարցին՝ ինչու՞ է այրել տունը, երիտասարդ տղան պատասխանել է, որ որեւէ բան չի հիշում, թե տան այրելը ինչպես է եղել:

Ավելի վաղ  ArmLur.am-ը  հայտնել էր 28-ամյա տրանսգենդեր անձին կյանքից զրկելու դրդապատճառը։

Գրել էինք, որ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա տրանսգենդերը սպանության գործով ձերբակալված տղային պարտք է եղել ու նրանց միջեւ պարտք ու պահանջի խոսակցություն է եղել։ Ավելին, քննությամբ պարզվել է, որ սպանվածն ու ձերբակալվածը «Կրիստալ» թմրանյութի ձեռքբերման ու իրացման գործընթացի մեջ են եղել։

Հիշեցնենք որ, օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:

Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել էին դիակ:
Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ էր մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ էին հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:

Քնար Մանուկյան




Լրահոս