ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիմիդյանը պետբյուջեի հաշվին Թեհրան է գնում՝ «Ավազի ու փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված» համաժողովին մասնակցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանի և Արցախի սահմաններին ստեղծված լարված իրավիճակին՝ իշխանականները առիթը բաց չեն թողնում պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելու համար:

Այս առումով առավել «ակտիվ է» ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որի ղեկավարած նախարարությունը թեև անգործության է մատնված, ոչնչով աչքի չի ընկնում, բայց փոխարենը Հակոբ Սիմիդյանն ամիսը մի քանի անգամ գործուղումների է մեկնում, թեև այդ գործուղումներից մինչ օրս որևէ տեսանելի արդյունք չի եղել, բացի պետբյուջեի գումարի անիմաստ վատնումից:

Այս անգամ էլ Հակոբ Սիմիդյանը գործուղվում է Թեհրան՝ սեպտեմբերի 8-9-ը՝ Ավազի ու փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու համար: Այս անգամ էլ նախարար Սիմիդյանը գործուղման մեկնելու է պետբյուջեի հաշվին:

Ուշագրավ է, որ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանն օր ու արև չէր տալիս ՀՀԿ-ականներին՝ անիմաստ գործուղումների համար, բայց, արի ու տես, որ թավշյա հեղափոխականները չեն ցանկանում ոչնչով հետ մնալ նախկիններից, գործուղումների հարցում անգամ գերազանցում են նրանց:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս