Օգոստոսի 28-ին, ժամը 18.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրացի 24-ամյա մի կին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում անհայտ անձն իր ուսապարկից բացահայտ հափշտակել է հազար դոլար և դիմել փախուստի:
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կենտրոնականի քրեական հետախույզների հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 7-ին, գիշերվա ժամը երեքին, տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: