Մայքլ Ջեքսոնի բժիշկը մեղավոր է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երդվյալ ատենակալների դատարանը փոփի արքա Մայք Ջեքսոնի չկանխամտածված սպանության մեջ մեղավոր է ճանաչել բժիշկ Կոնրադ Մյուրեին,-գրում է Ria novosti -ի”Որոշումն ընդունվել է միաձայն եւ բողոքարկման ենթակա չէ”, – ասել է դատավոր Մայքլ Պաստրոն, ով նախագահում էր Լոս Անջելեսի Գերագույն դատարանում ավելի քան 6 շաբաթ ընթացքող դատական գործընթացը:
Պատժաչափը կհրապարակվի նոյեմբերի 29-ին: Նախքան մեղադրական որոշում կայացնելը, բժշկի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր ստորագրություն ԱՄՆ տարածքից չհեռանալու մասին, այժմ նա կալանքի տակ է:Մյուրեյը որոշումը ընդունել է առանց էմոցիայի:Երդվյալ ատենակալների կազմում ընդգրկված էր 7 տղամարդ եւ  5 կին: Նրանք ծանոթացել էին 49 վկայի ցուցմունքների հետ, ուսումնասիրել ավելի քան 300 հանցանշան և ապացույց:




Լրահոս