ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանը թողնում է կարիերան 17 տարի մարզադաշտում անցկացնելուց, բազմաթիվ հուզիչ ու լարված պահեր ունենալուց, ֆուտբոլային լարված տասնյակ հանդիպումներ հետեւում թողնելուց հետո:

Նա հրաժեշտի ուղերձ է հրապարակել՝ խոսելով անցած ուղու, ձեռքբերումների ու հիասթափությունների, նվաճումների ու հպարտության մասին: Ղազարյանը հրաժեշտի մասին խոսելիս չի կարողանում զսպել հուզմունքն ու արտասվում է, այնուհետ նշում, որ արդեն ֆուտբոլով է զբաղվում իր որդին:

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

ՀԱՐՑ. Արցախում ե՞րբ է կենսաթոշակը վճարվում լիազորագրով:

Դոնարա Էլոյան (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակը կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով վճարվում է, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաեւ տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

 

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՐՑ. Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:

Լիլիթ Հախնազարյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է՝ ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման եւ փորձաքննության ենթակա իրի կամ իրերի եւ դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։ Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն:

ՀՀ ԿԳՄՍՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաեւ իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:

 

 




Լրահոս