Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այս տարվա օգոստոսի 10-ին հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
Ազգային Ժողովի նոր նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին, սակայն ArmLur.am-ը ֆիքսեց, որ Ազգային Ժողովում Թևանյանի աշխատասենյակի ցուցանակը դեռ տեղում է։
Հիշեցնենք նաև, որ Անդրանիկ Թևանյանին կփոխարինի նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանը։
Էմմա Միքայելյան