
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Կանչի ժամանակ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հղել Հայաստանին։
ՌԴ ԱԳՆ–ն հայտնում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։ Նշվում է, որ առաջին քայլը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի այցն է Կիև, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել երեկ Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։