
Նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ,սննդային թունավորումե ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կապան քաղաքի 3 բնակիչներ:Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, տանն իրենց կողմից պատրաստված պիցցան ուտելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն: