Սեպտեմբերի 7-9-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արարատի մարզի Նորաշեն գյուղում՝ 30 հա, Պարույր Սևակ գյուղում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 6000 քմ,
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում՝ 2000 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 600 քմ, Լեռնապատ գյուղում՝ 8 հա, Սարչապետ գյուղում՝ 5.3 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2500 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 1 հա, Ջրվեժ գյուղում՝ 4000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3․9 հա, Շիրակ գյուղում՝ 2․2 հա,
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1500 քմ,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3000 քմ, Մովսես գյուղում՝ 6․2 հա, Պառավաքար գյուղում՝ 400 քմ,
Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ 10 հա, Ստեփանավան-Սվերդլով ավտոճանապարհին՝ 4 հա, Ստեփանավան-Բովաձոր ավտոճանապարհին՝ 2․5 հա, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 200 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 75․2 հա։