Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտը հայտնել է, որ ուրբաթ՝ տեղական ժամանակով 23։11֊ին, տեղի է ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը՝ Մարաքեշ քաղաքից 77 կմ հարավ-արևմուտք։Ցնցումներ զգացվել են մի քանի խոշոր քաղաքներում ևս։
Այս պահին կատարվում է գույքային վնասի գնահատում։Գրանցվել են բնակելի շենքերի և տարբեր շինությունների փլուզումներ։ Փրկարարները մաքրում են փլատակները։ Տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ։
Օֆելյա Հովհաննիսյան