
Նոյեմբերի 7-ին, ժամը 07.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տաշիր հանրախանութի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 60-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի ՍԱՍ սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: