Առողջապահության ոլորտը ձախողած Անահիտ Ավանեսյանը քարոզարշավի է մասնակցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ոլորտում առկա ահռելի բացթողումներն ու խնդիրները թողած՝ կուսակցական գործերով է զբաղված:

Ավանեսյանն առողջապահության ոլորտն ամբողջովին ձախողել, վերջացրել է, հիմա էլ շաբաթ օրով քարոզարշավի է մասնակցում, Տիգրան Ավինյանի ու մյուս ՔՊ-ականների հետ շրջում է Երեւանի փողոցներով ու թռուցիկներ բաժանում:

Ընդ որում, Անահիտ Ավանեսյանն քարոզարշավի ե եկել իր տեղակալ Լենա Նանուշյանիհետ: Այսինքն, ստացվում է, որ նախարարն անթաքույց կերպով վարչական ռեսուրսի չարաշահումով է զբաղված:

Մի քանի օր առաջ էլ Անահիտ Ավանեսյանը Գեղարքունիքում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին էր մասնակցում:
Ստացվում է, նախարարը զբաղվում է ամեն ինչով՝ բացի իր բուն պարտականություններից ու իր ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները լուծելուց, դրա համար էլ Առողջապահության ոլորտում բարձիթողի ու խայտառակ վիճակ է:




Լրահոս