ՌԴ խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի կոշտ արձագանքը`Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու մասին լուրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցցանցերում լուրեր են տարածվել, թե «Վագներ» մասնավոր կազմակերպության 3 հազար մարտիկ գտնվում է Հայաստանում, ովքեր իբր տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և պաշտոնանկ անեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պնդումներն այն մասին, թե Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում, հիմարություն է, որը մեկնաբանության կարիք չունի։Այդ մասին հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, նա մասնավորապես նշել է, որ նման հայտարարություններ անելուց և նման մեղադրանքներ առաջադրելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել իրական փաստեր, որոնք կհաստատեն տեղեկությունը։

«Ոչ խելացի քաղաքական գործիչներն են ինչ-որ վիրտուալ սխեմաներ հորինում ու դրա մասին աշխարհով մեկ բղավում։ Նման հայտարարությունները տարածվում են Ռուսաստանի նկատմամբ թշնամանք հրահրելու համար։ Դա պետք է նրանց, ովքեր փորձում են լարել իրավիճակը և հասնել իրենց նպատակներին», — ասել է Կարասինը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս