ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունենում «բերված» քաղաքացիների առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Չախոյանը համացանցում պարբերաբար հրապարակումներ է անում Երևանի անմխիթար փողոցների, աղբակույտերի և բոլոր խնդիրների մասին, որոնց առնչվում են քաղաքացիները։ Այս անգամ աղմուկ է բարձրացրել նրա հրապարակած մի տեսանյութ, որում ակնհայտ երևում է, որ ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում են «բերված» մարդիկ։ Նա շրջել է ամբոխի միջով և հարցուփորձ անելով իմացել է, թե որ հաստատությունից՝ մանկապարտեզներ, դպրոցներ և այլ կառույցներ, քանի մարդ է եկել հավաքին։

Այսպիսով, ըստ օգտատեր Չախոյանի ՔՊ-ի հավաքին մասնակցել են

Ջրաշխարհ՝100 հոգի

Գրադարան՝25 հոգի

Մշակույթի կենտրոն՝ 141 հոգի

Տորք Անգեղ սպորտ դպրոց՝ 25 հոգի

Կանաչապատման ՀՈԱԿ՝ 30/40 հոգի:

Ըստ Արթուր Չախոյանի, քարոզարշավին մասնակցել են գրեթե 2500 բերված մարդ։ Քաղաքացիների համար ելույթ է ունեցել Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նախկիններին ամեն հնարավոր տարբերոկով մեղադրող ներկայիս իշխանությունները, գրեթե ոչնչով չեն տարբերվում նախկիններից և այն մեղադրանքներն ու պարսավանքները, որ հնչեցնում էին, այժմ հնչում են նրանց հասցեին։ ՔՊ-ն բոլորի աչքին թոզ փչելու համար օգտագործում է վարչական ռեսուրսները՝ իբրև իրեն սատարող թիմ և ցույց տալիս իր ակնկալելի հաղթանակը։

Armlur.am-ին ԿԸՀ-ից հայտնեցին, որ նրանք խնդրի մասին տեղեկացված են, պատրաստվում են դիմել գլխավոր դատախազությանը: Նաև մեզ պատասխանեցին, որ նման հարցերի ուսումնասիրմամբ զբաղվում են իրավապահ մարմինները։

Էմմա Միքայելյան




Լրահոս