Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Դուբլինում հանդես է եկել Ուկրաինայի հետագա հավակնությունների վերաբերյալ ճառով:
«Մենք եվրոպական ազգ ենք ձևավորում, և ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել: Մենք դա պարտավոր ենք անել զոհվածների ու ողջերի համար»,-Տիմոշենկոյի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Օրերս Տիմոշենկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն իր սևծովյան նավատորմով սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի անվտանգության համար: