ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 6 կտրոնով:
Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4 և 5 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել սեպտեմբերի 10-ին: