Ինքնահրկիզման փորձ է արել՝ կորցրած գումարների պատճառով (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ armlur.am -ին հայտնի դարձավ, որ այսօր Դեմ!եմ-ի հերթական բողոքի ակցիայի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին 67-ամյա Նիկոլայ Աղաբեկյանն է:

Ականատեսներից մեկը մեզ հայտնեց, որ նա բնակվում է Նոր-Նորք վարչական շրջանում: armlur.am -ին հոջողվեց պարզել, որ Նիկոլայ Աղաբեկյանը ՀՀ դյուրավառ հեղուկ էր լցրել իր վրա, քանի որ խիստ վիրավորված է, որ Հայխնայբանկին ի պահ հանձնած ավանդները չի կարողանում ստանալ և հիմա սացիալապես վատ պայմաններում է ապրում:

Իսկ թե ինչու էր ինքնասպանության փորձի վայր ընտրել հենց Ֆինանսների նախարարության շենքի դիմացի հատվածը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

Նիկոլայ Կարապետյանն դժգոհել է, որ իր մայրը՝ 88 տարեկանում մահացել է՝ այդպես էլ չստանալով խորհրդային բանկերում ներդրած իր խնայողությունը, եւ կենսաթոշակային նոր օրենքը նույնպես մարդկանց կողոպտելու միջոց է։ «Ավանդները թող վերադարձնեն, նոր գումարներ պահեն»,- ասել է ոստիկանություն բերման ենթարկված Նիկոլայը:

ակցիա

Отображается файл "MHM85987 copy.jpg"

ակցիա 4




Լրահոս