Երևանում վաղը ցերեկը, սեպտեմբերի 10-ի գիշերը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-14-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։