ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է.
«Ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի մեջ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այժմ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»։