
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խորհուրդներ է տվել սոցիալական ցանցի ռազմավարության եւ կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելու հարցերում,- հաղորդում է Bloomberg-ը`
“Ես նրան բազմաթիվ հարցեր ունեի տալու: Առաջինը` ինչպես շուրջդ ձեւավորել թիմ, որը նույնքան շահագրգռված կլինի բարձր որակի արտադրանք տալու, որքան դու ինքդ”,- ասել է Ցուկերբերգը:Սթիվ Ջոբսի մասին պատմող առաջին կենսագրական գրքում խոսվում է այն մասին, որ Ջոբսն իր պարտքն էր համարում աջակցել տեխնոլոգիաների բնագավառում սկսնակ գործարարներին:Ջոբսին հիացնում էր ընկերությունը չվաճառելու եւ ինքնուրույն զարգացնելու Ցուկերբերգի որոշումը: