
Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը: Մրցավարի օգնականներն են Նիկոլյա Դանոսը և Սիրիլ Մունյոն, չորորդ պաշտոնյան՝ Ռուդի Բուկեն:
VAR-ի մրցավար է նշանակվել Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն:
Հիշեցնենք, որ Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին։