Լարված իրավիճակ` ֆիննախարարության մոտ. բերման է ենթարկվել 3 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am լրատվականի թղթակիցը փոխանցեց, որ Ֆինանսների նախարարության մոտ լարված իրավիճակ է. մի խումբ ոստիկաններ բռնի ուժով « Դեմ եմ» ակցիայի մասնակիցներից երեքին նստեցրին ոստիկանության մեքենա և տարան:

Ակցիայի մասնակիցները, որոնք այս պահին Ֆինանսների նախարարության մոտ են և արտահայտում են իրենց բողոքը, փորձեցին թույլ չտալ ոստիկաններին իրենց ընկերներին բռնի ուժով տանել. նրանք կանգնեցրին ոստիկանական մեքենայի առջև, փակեցին ճանապարհը, սակայն՝ ապարդյուն:  Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև սկսվեց քաշքշոց ու հրմշտոց:

 

 




Լրահոս